Рубрика: Մայրենի

Տնային առաջադրանք 30․11․2020

Տնային աշխատանք

1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը

Մատը մտցնելով բզեզի բույնը և կրակի հետ խաղալով, երբեք էլ հաջողության չես հասնի։

Փոքրիկ տղան մտցրեց մատը բզեզի բույնը, որպեսզի տեսնի բզեզները կան թե սատկել են։

լեզու առնել

Տատիկս գնել էր կովի լեզու և պատրաստել համեղ ուտեստ։

Մայքլը, նոր համալսարան ընդունվելու պես, լեզու առավ և գնաց աշխատանքի ընդունվելու։

մատը կծել

Ոռնաչող շունը կծեց ծերունու մատը։

Մատը կծեց Ամերիկայի նախագահը և հասկացավ, որ նա անզոր է Ռուսաստանի դեմ։

ոսկոր ու կաշի դառնալ

Ոսկոր ու կաշի դառնալուց հետո նրանք օգտագործում են այդ իրերը քիմիական փորձերի համար։

Նա այնքան էր հյուծվել, որ ոսկոր ու կաշի էր դարձել։

գլուխը յուղել

Այս նոր մեքենայի շարժիչի գլուխը յուղելուց հետո սկսում է աշխատել ավելի լավ։

մատից փուշ հանել

Ես տեղակացա,որ մատից փուշ հանելուց հետո մատի վրա առաջանում են բակտերիաներ։

Մատից փուշ հանողի սիրտը պետք է հանել և դնել անսիրտների մեջ։

գլխին քար գցել

Իմ եղբայրը ասաց,որ Կոնգոյում վերևից քար է ընկել մի մարդու գլխին,բայց հետո էլ ասեց,որ դա կատակ էր։

Տերը իր ծառայի գլխին այնքան է քար գցել ,որ ծառան փախել է իր տիրոջից։

2. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:

Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.

— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:

— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:

Բարեկամը զարմանում է.

— Կատակո՞ւմ ես:

— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.

— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:

— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:

Բարեկամի բերանը բաց է մնում.

— Ձե՞ռ ես առնում:

— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Երկրորդ տեքստում ավելի շատ էին հանդիպվում դարձվածքները։

3. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)

 

Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել:

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել քան Դուք:

Երկրորդում դարձվածքներն ավելի գրավիչ, դուրեկան դարձրեցին տեքստը, իսկ բառերն ավելի հնչեղ են։