Рубрика: Մայրենի

Մայրենի Տնային 20․11․2020

Կարդա՛ առակները:

1. ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ
Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Լուսնկա էր: Մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:  Մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:
Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին, լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

  • Երկու նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը:
  • Առակի ասելիքը նրանում էր կայանում,որ պետք չէ ուրիշի արածը դու էլ կրկնես ,քանի որ ումից ուզում ես կրկնես կարող է նա սխալ լինի։

2. Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագ քսած կողմով ներքև: Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:
– Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
– Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:

  • Գրի՛ր առակի ասելիքը:

Ամեն մարդ իրենն է պնդում և նայում է հարցին իր տեսանկյունից։

  • Ո՞ր առակը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ առաջին առակը, քանի որ այս առակը ավելի իմատուն էր և ինչ-որ չափով էլ հումորային։

2. Կետերը փոխարինի՛ր տրված բառերով և բառակապակցություններով: Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել, թե ինչու են դրանք կոչվում միջանկյալ բառեր և բառակապացություններ (անկյալ — հին հայերեն՝ ընկած):


Ո՜վ զարմանք, ա՛յ քեզ միամտություն, երեխայի խելք, դե՛, բա՞:


Նավը մոտեցավ ժայռին և ,ո՜վ զարմանք, բոլոր մեխերը, պտուտակներն ու երկաթե ամրակները ճռռալով դուրս սողացին իրենց տեղերից ու թռան դեպի ժայռը:Կարճ ժամանակում նավը վերածվեց առանձին տախտակների,բա՞։Դե՛ սա հեքիաթ է: Բայց այդպիսի մագնիսական ժայռի գոյությունը ժամանակին, ա՛յ քեզ միամտություն, բոլորն էլ հավատում էին:Մի քանի տարի առաջ, որոշել էի անպայման գտնել այդ ժայռը:

Բառերը կոչվում են միջանկյալ, քանի որ առանց դրանց էլ նախադասությունը ամբողջական է։

3. Գրի՛ր շարադրություն ,,Թռիչք,, վերնագրով: 

Թռիչք

Թռիչքը մի հաճույք է, գոհունակություն է, որից ոչ բոլորը կարող են օգտվել։Իրական թռիչքի հաճույքից կրող են օգտվել թռչունները, քանի որ ունեն թևեր և շանս օգտվելու ամեն օր այդ գոհունակությունից։Մենք էլ ունենք թևեր, բայց մեր թևերը աշխատելու, ինչ որ բան բռնելու և վերցնելու համար են։ Հիմա կան այլատեսակ տեխնիկաներ թռչելու համար, բայց երբեք չեն կարող փոխարինել իրական, բնական թռիչքին։Օրինակ՝ ինքնաթիռը կամ զիփլայնը։Ինքնաթիռով երբ թռչում ես նա ուղղակի քեզ երկնքով տանում է այնտեղ, որտեղ դու ուզում ես, իսկ զիփլայնը հաճույք է, բայց դրանից ոչ ամեն օր կարող ես օգտվել։Ես համոված եմ, որ ոչ մի տեխնիկա մոտակա քսան տարվա մեջ չի ելնի, որը տա այն հաճույքը, որը ստանում ես բնական, իրական թռչելուց։

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 20․11․2020

480. Աստղանիշի փոխարեն տեղադրելով –8, 0, 69, –21 թվերը` գտե՛ք արտահայտության արժեքները.

ա) – -8+ 3=11

      -0+3=3

      -69+3=-66

      —21+3=24

բ) – (– *) –4։

    – (– -8) –4=-12

     – (– 0) –4=-4

      – (– 69) –4=65

       – (– -21) –4=-25

482. Կոորդինատային ուղղի վրա (տե՛ս նկ. 62) գտե՛ք հակադիր կետերի բոլոր զույգերը։

 A(-7)=H(+7)

B(-5)=E(+5)

C(-2)=E(+2)

488. Աղաջրում յուրաքանչյուր 50 մաս ջրին ընկնում է 3 մաս աղ։ Քանի՞ գրամ աղ կա 3710 գ աղաջրում։

  53-3

3710-x

3710×3:53=210

491.Ուղղանկյան մակերեսը 2475 սմ2 է։ Որքա՞ն է այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը՝ 3 անգամ, իսկ լայնությունը 5 անգամ փոքր է, քան տրվածինը։

Լուծում

3×5=15

2475:15=165սմ2

492. Երկու բրիգադ միաժամանակ սկսեցին փորել 225 մ երկարությամբ թունելը՝ շարժվելով իրար ընդառաջ։ Առաջին բրիգադը մեկ օրում 1/2մ-ով ավելի էր անցնում, քան մյուսը։ Մեկ օրում քանի՞ մետր էր փորում բրիգադներից յուրաքանչյուրը, եթե հայտնի է, որ նրանք հանդիպեցին աշխատանքը սկսելուց 50 օր հետո։

                           Լուծում

                    50×1/2=25

                    225-25=200

                    200:2=100

                    125:50=2 ½

                    100:2=50

  1. Տրված են A (–11), B (+17) կետերը։ Գրե՛ք՝
    ա) C կետի կոորդինատը, եթե այն հակադիր է A կետին,
    1. C(+11)
      բ) D կետի կոորդինատը, եթե այն հակադիր է B կետին։
    2. D(-17)
  1. Լաստը գետի հոսանքով 8 ժամում լողում է 24 կմ։ Քանի՞ ժամում
    նույն հեռավորությունը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ
    կանցնի նավակը, որի արագությունը չհոսող ջրում 7 կմ/ժ է։

Լուծում

24:8=3

7-3=4

24:4=6

Պատ․՝6ժ

  1. Նվազման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը.
    –1, +2, 0, –14, –7, +18, –3, +11։

+18,+11,+2,0,-1,-3,-7,-14

  1. Անհրաժեշտ էր կազմել 1920 գիրք: Կազմարարներից մեկը կարող
    էր այդ աշխատանքը կատարել 16 օրում, մեկ ուրիշը 24 օրում, երրորդը 48 օրում: Քանի՞ օրում նրանք կավարտեին աշխատանքը,
    եթե աշխատեին միասին:

Լուծում

1920:16=120

1920:24=80

1920:48=40

120+80+40=240

1920:240=8 օրում

Рубрика: Պատմություն

Նոյեմբերի 15-22, առաջադրանք 8, 6-րդ դասարան

Առաջադրանք 1Վանի աշխարհակալ տերությունը

Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները, հետրանքները:

Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառն այն էր, որ Ասորեստանի հարձակումներն ավելի հաճախակի էին և հայկական լեռնաշխարհի պետական կարգավորումներին ստիպեց արագացնել միավորման գործընթացը և այդպես Մ․Թ․Ա IX դարում ստեղծվեց Արարատը` ասորերենով Ուրարտուն։

Պատմել չորս ծովերի տերության մասին:

Չորս ծովերն են ՝ Հյուսիսից Սև ծովը,Հյուսիս-արևելքում Կուր գետը, արևելքում Կասպից ծովը, Հարավում Պարսից ծոցը,Հարավ-արևմուտքում Միջերկրական ծովը։ Այս ժամանակահատվածում Ուրարտու թագավորությունում գահակալել էր Սարդուրի II-ը։

Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:

Գրավված կամ ստեղծած տարածքներ

Արգիշտի Առաջին-Էրեբունի,Արգիշտիխինիլի,Վանի թագավորության հիմնադիր

Սարդուրի Երկրորդ-4 ծովերի տիրակալ,Ուտեխի(Արցախ),Մելիտեա

Ռուսա Երկրորդ-Կիմերների հետ Վանի դաշնակցություն

Այսքանից ես հասկանում եմ, որ Ռուսա երկրորդը շատ հանգիստ և դաշնակցական է եղել, իսկ Սարդուրի երկորդը և Արգիշտի առաջինը՝ ավելի պատերազմական։

Առաջադրանք 2

Համահայկական առաջին թագավորության անկումը

Թվարկել Համահայկական առաջին թագավորության անկման պատճառները:

Համահայկական առաջին թագավորության անկման պատճառներից է, որ Սկյութ ցեղերը արշավանքներ էին կատարում Վանի թագավորության վրա, բայց ստույգ չի հասկացվել, թե իրականում ինչպես է թուլացել Վանի թագավորությունը։

Ներկայացնել Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ:

Վանի թագավորությունը մեծ նշանակություն է ունեցել Հայստանի պատմության մեջ, թե քաղաքական ոլորտում, թե տնտեսական ոլորտում և այլ որորտներում։

Լրացուցիչ աշխատանքներ

Փոքրիկ ուսումնասիրություններ

«Մուսասիր»

«Վանի թագավորության քաղաքները»

«Վանի թագավորության դիցարանն ու արվեստը»

Օժանդակ աղբյուրներ

Արարատյան թագավորություն/տեսաֆիլմ/

«Արարատ-Ուրարտու թագավորությունը»/5մասից բաղկացած

«Վանի Հայկական թագավորություն»

«Վանի թագավորության պետական կրոնը»

«Վանի թագավորություն»