Рубрика: Մայրենի

Մայրենի 13․11․2020

Դասարանում 

,,Ուսումնական աշուն,, նախագծերի քննարկում Զարմանալի աշուն (հեղինակ՝ Չարենց )Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:

Կորովի- Զորավոր, հզոր

Մարտակոչ-Ռազմակոչ, մարտահրավեր

Շեփոր-Լայն փողաբերանով պղնձե երաժշտական փողային գործիք

Մուժ-Մառախուղ

Գուժել-վատ լուր հաղորդել

2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունն արտահայտում շատ ուրախ ու զվարթ տրամադրություն։

3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:

Աշունը բնութագրվում է շրշուն բառով։

4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:

աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-

Աշունն եկավ իր ամբողջ գեղեցկության ուժով և այդ համեմտում է զինվորի և ղեկավարի հետ, և մարդկանց խորը մտածելու տեղիք և հզոր մտքեր տվեց իր երգի համար։

5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:

բացվեց-ծաղկեց

բերեց-ներկայացրեց

թվաց-երևաց

հևաց-մշմշաց

 6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար

Մարդկանց մտածելու, խորհելու տեղիք տվեց, որ մարդիկ ավելի խորը մտածեն, ավելի լավ ու ճիշտ հասկանան կյանքը, կյանքից դասեր քաղեն։

:7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր քառյակ:

Բացվեց մի ուրախ առավոտ,

Բերեց մի հիանալի օր իմ կյանքում,

Թվաց թե դրախտ եմ ընկել

Եվ վերջում ես ուրախությունից հևացի։

8. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն

  • Զարմանալի աշուն
  • Աշունը նորի սկիզբն է
  • Աշունը՝ ոգեշնչման աղբյուր

Զարմանալի աշուն

Բոլորս էլ նկատել ենք, որ աշունը մի ուրիշ եղանակ է և չի կարելի համեմատել տարվա մնացած եղանակների հետ։Աշունը մի կախարդական գեղեցկություն ունի իր մեջ։ Այդ աշնանային ծառերի գունավոր տերևներն ուղղակի հրաշք են։ Ես երբ տեսնում եմ այդպիսի ծառեր, միանգամից ուզում եմ գնալ և պառկել այդ ծառերից թապված տերևների մեջ և հիանալ աշնանային բնությամբ։ Աշունը զարմանալի է, քանի որ ոչ մի եղանակ բացի աշնանից այդպես հիասքանչ չէ։ Իմ կարծիքով աշունը ամռան և գույզգույն մի նկարի խառնուրդն է։ Աշունը զարմանացնում է իր գեղեցկությամբ։

Տնային աշխատանք

Կարդա՛ Վրթանես Փափազյանի ,,Ըմբոստի մահը,,  պատմվածքը: 

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Գիջություն- Գիջ-օձի,մեղվի խայթյուն

2. Բնութագրի՛ր ըմբոստ ծառին՝  օգտագործելով  հատվածներ ստեղծագործությունից:

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։

3.  Բնութագրի՛ր անտառի ծառերին:

Անտառի ծառերը վեհ էին, անզգա և անվրդով։

4. Ո՞րն է ստեղծաործության հիմնական ասելիքը: 

Ստեղծագործության հիմնական ասելիքն այն է, որ պետք է պայքարել, մարտնչել քո ուզածին հասնելու համար։