Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն Տնային

Տնային 2

…Լուծել խնդիրներ

  1. Գտնել կրիայի արագությունը, եթե հայտնի է, որ 120մ երկարությամբ ճանապարհը նա անցավ 30 վարկյանում:

Լուծում

120:30=4 կմ/ժ

  1. Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 15 ժամում, եթե մեքենայի արագությունը 90 կմ/ժ է:

Lուծում

15×90=1350

Պատ․՝1350

Рубрика: Մայրենի

Մայրենի 26․11․2020 Տնային

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, — չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա, — մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: — Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

1.      Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Իմ կարծիքով առակի ասելիքն այն է, որ պետք չէ լինել նախանձ, քանի որ նախանձը մարդուն ներսից կրծում է։

2.      Ներկայացրո՛ւ առակին բոնորոշ առանձնահատկությունները:

Այս առակի դեղձենին բնորոշ է նախանձ և չար մարդկանց, իսկ պնդուկենին վստահ էր, ամուր բուն և ճկուն ճյուրեղ ուներ։

3.      Ընդգծված բառերը բացատրի՛ր:

Շռայլորեն-առատաձեռնորեն

Անխոհեմ-անիմաստորեն

Ամուր-պինդ

Ջանալ-աշխատել

Կենարար-Կյանք տվող՝ ստեղծող

Անվրդով-հանդարտ, հանգիստ, խաղաղ

4.      Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:

«Նախանձողները մեռնում են, նախանձը՝ երբեք»::