Рубрика: Մայրենի

Մայրենի 12․11․2020

Ժամանակը գնում է և գնում, սակայն ոչ ոք չի տեսնում, թե ինչպես է այն գնում,

քանի որ ժամանակը շատ արագ է թռչում։ Հատկապես այն ժամանակ է արագ անցնում, երբ որ դու զբաղված ես և պարապ չես մնում։Հենց ասում ենք

զբաղված՝ հիշում ենք երիտասարդներին, որովհետև նրանց միտքը միշտ զբաղված է

և չունեն ազատ ժամանակ։ Այդ ընթացքում նրանք էլ չեն զգում, թե ինչպես է ժամանակը

կայծակնային անցնում իրենց կողքով։ Յուրաքանչյուր մարդ պետք է արդյունավետ օգտագործի իր ժամանակը, քանի որ այն չենք կարող հետ բերել։

Հենց նայեցի պատկերին սկսեցի շտապել, կարծես ուշանում էի ինչ-որ տեղից՝ դպրոցից, թատրոնից կամ էլ Նոր տարվա սեղանից։ Ժամանակը ճիշտ օգտագործելու համար մենք պետք է զարգացնենք մեր երևակայությունը, քանի որ առանց երևակայության չենք կարողանա ունենալ այն կյանքը, որը ցանկանում ենք։ Կարծում եմ ժամակի զգացումը և երևակայությունը մտերիմ ընկերներ են և աշխատում են միասին։