Рубрика: Մայրենի

Մայրենի 24․11․2020

Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտով հոսող առուն փայլելու աստիճան հղկել էր նրա կողքերը, որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:
Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև, մինչև հայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: Ով ասես, որ չէր անցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների պճնազարդ  երկարաճիտ կոշիկները, էլ մեխերով գամված գյուղացիների ամուր մաշիկները:Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նա մինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով:Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ բլրակին, որի վրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ու տարբեր խոտերի բուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան ապարդյուն երազել կորցրած հանգստությունը վերադարձնելու  մասին: Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:


Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Առաջադրանքներ

1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ հղկել, լայնարձակ, սալարկված, պճնազարդ, ամուր, մաշիկ, աղտոտել, ապարդյուն:

Հղկել-Հարթել, կոկել

Լայնարձակ- Լայն, ընդարձակ

Սալարկված-Սալերով հատակը՝ գետինը պատված

Պճնազարդ-Շքեղազարդ, պերճազարդ

Ամուր-պինդ,կարծր

Մաշիկ-սրաքիթ կոշիկ

Առղտոտել-կեղտոտել

Ապարդյուն-անիմաստ

2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Ստեղծագործության ասելիքն այն է․ ինչի որ հասել ես, մի ագահի պես ցանկացիր ավելին, գնահատիր և վայելիր այն ամենն, ինչ ունես, այլապես հնարավոր է կորցնես ունեցածդ։

3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:

Քարը խորհդանշում է ագահ, անկուշտ մարդկանց։

4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:

Հեղինակն ուզում է ասել, որ չպահպանելով, դժգոհելով, կարող ենք կորցնել մեր ողջ ունեցածը։

5.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ քանոն, այր, աղա:

Քանոն ունի երկու իմաստ, քանոն երաժշտական գործիք և քանոն չափման համար։

Այր ունի երկու իմաստ,այր քարանձավ,քարայր և այր տղա,տղամարդ։

Աղան ունի երկու իմաստ,աղա պարոն,իշխան և աղա շահագործող։

6.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:

Ջրի գին-էժանագին, կրակի գին-թանկարժեք, անկողին ընկնել-հիվանդանալ, պոչը քաշել-հրաժարվել, ոտքերն ընկնել-խնդրել, աչքը ջուր կտրել-սպասել:

7. Գրի՛ր տրված դարձվածքների հոմանիշ դարձվածքը:

Լեղաճաք լինել-լեղաճաք անել

Արյունը գլխին խփել-Գլխի կափարիչը թռնել

Աչքը ջուր կտրել-Աչքը ճամփին մնալ

Կյանքի թելը կտրվել-Կյանքը ետևը գցել

Ոտքերն ընկնել-վիզը ծռել