Рубрика: Մայրենի

Մայրենի 17․11․2020 Տնային

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Առյուծի մահը,, պատմվածքի երկրորդ մասը: 

  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 
  • Ստեղծագործության ասելիքն այն է, որ նույնիսկ ամենաուժեղները կարող են թուլանալ կյանքի տված հարվածներրից։
  • Քո կարծիքով ինչո՞ւ առյուծը նախըտրեց մեռնել: 
  • Իմ կարծիքով առյուծը նախընտրեց մեռնել, քանի որ նա շատ էր թուլացել և ամենահզորից դարձել էր գերի։
  • Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին: 
  • Առյուծին խորհուրդ կտամ, որ նա լինի միշտ արի, աներկյուղ և չմոռանա, որ նա առյուծ արքան է և թե ինչերի միջով է անցել։
  • Ապրել-ապրել ազատության մեջ. շարադրե՛ք ձեր մտքերը: 

Ապրել-ապրել ազատության մեջ

Ոչ բոլոր մարդիկ են ապրում խաղաղության, ազատության մեջ և չեն ստանում հաճույք դրանից։ Ապրել ազատության մեջ նշանակում է լինել ազատ և ինքնաբավ և պետք չէ, որ դուք ապրեք ուրիշի համար։ Անել այն ամենն ինչ դու ցանկանում ես՝ հավատարիմ մնալով քո արժեհամակարգին։ Երբ դու ազատ ես, քո ապագա հարցերն ու նպատակներն ավելի դյուրին են իրագործվում։ Ամեն մարդ էլ պետք է ապրի ազատ և անկախ։ Ազատության մեջ էլ երևում է մարդու տեսակն ու ապրելակերպը։ Օրինակ՝ Հայաստանում հիմա այնքան էլ ազատ և անկախ չեն մարդիկ, քանի որ մեր պետությունը ռազմական և պատերազմական իրավիճակում է և եթե կա կռիվ, ուրեմն չկա հանդարտություն և հանգստություն։

Рубрика: Մայրենի

Մայրենի դասարանական 17․11․2020

1.  Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ-տգեղ,  հաճելի-անհաճ , մարդկային-անմարդկային , գիտուն-տգետ , դուրեկան-անդուր,  ուշադիր-անուշադիր , արժանի-անարժան , թևավոր-անթև , ախորժելի-անախորժելի , գունեղ-դժգույն , բնական-անբնական, խելոք-անխելք, կարևոր-անկարևոր, լուրջ-անլուրջ, ամպոտ-անամպ, տեղյակ-անտեղյակ, լուսավոր-անլույս,  խոսուն-անխոս:

2. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիքի:

Ջրի բերածը ջուրը կտանի:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:

3. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի պատճառով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ հետևանքները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա ապահով կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական հեռավոր ապագա է սպասվում: