Рубрика: Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Առցանց ուսուցում

https://arenhambardzumyansite.wordpress.com/2018/09/17/%d5%b8%d6%80%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab%d6%81-%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%bd/

  • Որտեղի՞ց են ընտանիքի արմատները
  • Որտեղի՞ց և ե՞րբ են գաղթել Արևելյան Հայաստան
  • Ի՞նչ է եղել նախնիների տները
  • Ինչո՞վ են նախկինում զբաղվել
  • Առիթ ունեցե՞լ են վերադառնալ իրենց նախկին բնակավայր
  • Ինչ ծագում ունի իրենց ազգանունը

 

Համբաձումյան Արեն Հարությունի

Համբարձումյան Հարություն Սուրենի

Համբարձումյան Սուրեն Անտոնի

Անտոն+Հռիփսիմե Համբարձումյաններ 1915 գաղթել են Ղարսից, բնակվել ներկայիս Հին Երևան շինության տեղում, որտեղ կառուցել են սեփական տուն։ Անտոնը կոշկակար էր։ Ունեցել են 12 երեխա։ Հռիփսիմեն ստացել է Լենինի անվան ոսկե շքանշան, որպես հերոս մայր։

Պապիկս՝ Սուրենը, 2 տարեկան էր, երբ մահացավ մայրը, իսկ 7 տարեկանում՝ հայրը։

 

Համբարձումյան Հարություն Սուրենի

Մանուկյան Սուսաննա Ալբերտի

Ալբերտ+Լուսյա Մանուկյաններ։ Ալբերտի ծնողները գաղթել են Վանից, բնակվել Երևանում։ Լուսյայի ծնողները ծնվել են Երևանում, ում հայրը` Թաթոսը, եղել է ժամանակի «այգեձորի» մեծահարուստերից։

 

Համբաձումյան Արեն Հարությունի

Կոլյան Հայկուշ Շահումի

Կոլյան Շահում Արտաշեսի։

Արտաշես+Մանուշակ Խաչատրյաններ գաղթել են Միքենդից Գորիսի Վաղատուր գյուղ։ 2-ն էլ մաթեմատիկայի ուսուցիչներ էին։ Պապիկս՝ Շահումը, մինչև 4-րդ դասարան Խաչատրյան ազգանունն է ունեցել, այնուհետև փոխել են Կոլյանի։ Ասում են՝ պապիկիս պապիկը՝ Բաղդասարը եղել է չափազանց սպիտակամաշկ, իսկ նրանց անվանում էին քոլի։ Կոլյան ազգանվան արմատը հենց քոլին էր, որը ժամանակի ընթացքում դարձել է Կոլյան։ Պապիկիս հոր անձնագրում գրված էր Քոլյան Արտաշես։

 

Միրզոյան Ալվարդ Աշոտի։

Հայկուշ+Աշոտ

Մայրիկիս տատիկը՝ Հայկուշ Բուդաղյանը, ծնվել է Գորիսի Խնձորեսկ գյուղում։ Կա չհաստատված վարկած, որ նրա ծնողները գաղթել են Գորիս Թուրքիայից։ Հայկուշն այն ժամանակների Գորիս քաղաքի պաշտոնյա կանանցից էր՝ Ֆինբաժնի (ներկայիս հարկային), սոցապբաժնի վարիչն էր և այլ պաշտոններ է զբաղեցրել։

Մայրիկիս պապիկը՝ Աշոտ Միրզոյանը, բնակվել է Ազատաշենում։ Կան մի քանի վարկածներ, թե որտեղից են գաղթել նրա ծնողները Գորիս։ Աշոտը դպրոցում աշխատանքի ուսուցման ուսուցիչ էր։ Ասում են՝ գորիսեցիները նրան շատ էին սիրում, հարգված մարդ էր։

 

 

Оставьте комментарий